Մուշեղ Իշխանի անվան N5 հիմնական դպրոց

Բարի Գալուստ

Մեր մասին ԿԱՊ

Դասը վարում է ոստիկանը

Անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները կանխարգելելու, վերջիններիս իրավական գիտելիքների մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև նրանց կողմից կատարվող իրավախախտումները կանխելու, հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպքերը բացառելու նպատակով Ոստիկանության կողմից ս/թ սեպտեմբերի 14-ին ժամը 11:00-ին անցկացվել է <<Դասը վարում է ոստիկանը>> խորագրով միջոցառում, որը վարում էր ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր…

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1-ը՝ Գիտության և դպրության օրը, մեծ շուքով նշվեց մեր դպրոցում։ Դպրոցն իր դռները բացեց առաջին դասարանցիների համար՝ նրանց օրը դարձնելով տոն։ Դպրոցը հյուրընկալել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին,ով օրհնեց դպրոցը, աշակերտներին։ Աշակերտներն էլ իրենց հերթին պարային և երաժշտական համարներով համեմեցին օրը։ Այսպես…

Մանկավարժական խորհրդի հերթական նիստը:

Երևանի Մ.Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցում մայիսի 30-ին տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը: Նիստում ամփոփվեցին I-IX դասարանների II կիսամյակի և տարեկան արդյունքները և քննարկվեց IV դասարանի աշակերտներին գիտելիքի ստուգման և IX դասարանի աշակերտներին ավարտական քննություններին թույլատրելու հարցը: Տնօրեն է.Հովհաննիսյանը մանրամասը մեկնաբանեց ԿԳՆ 15.05.2018թ. N 468-Ա/2 հրամանով հաստատված քննակարգը:…

Վերջին զանգ

Մայիսի 25-ին Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցում հնչեց վերջին զանգը:                                                                                 …

«Հրաժեշտ Այբբենարանին»

Բեմում առաջին դասարանցիներն Էին, ովքեր «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսի գլխավոր հերոսներն էին: Աշակերտները հանդիսատեսին հիացրեցին իրենց վարժ, անկաշկանդ արտասանությամբ, երգ ու պարով, դերասանական խաղով:

«Երգող այբուբեն»

Մեր 2-րդ դասարանցիները՝ ներկայացան կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի «Երգող այբուբենը» մյուզիքլով: Հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված:  

«Սովորելով միասին, սովորում ենք ապրել միասին»

Ներառական կրթության իրավունքների իրազեկմանը միտված «Սովորելով միասին, սովորում ենք ապրել միասին » միջոցառումը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Բազմամասնագիտական թիմի հրաշալի և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքը: 

Այցելություն Հաղթանակի զբոսայգի։

Մայիսը հայերիս համար հաղթանակների կերտման խորհրդանիշ հանդիսացող ամիս է։ Եռատոնի խորհրդի կարևորությունը մատաղ սերնդին իմանալի դարձնելու և հաղթանակի կերտմանը մասնակից հերոսների հիշատակը վառ պահելու համար Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցի 5-7-րդ դասարանների սաները տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Հաղթանակ զբոսայգի։ Հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական պատերազմում նահատակված, Շուշիի ազատագրմանը մասնակից հայ…