Մեր մասին

Դպրոցի շենքը կառուցվել է 1938 թ., Կոնդ թաղամասում։ Այն սկզբում կոչվեց Բերիայի անունով, ապա 1953-ին՝  նրա մահից հետո, ժամանակի թելադրանքով կոչվեց  հայ    գրականության պրոլետարական գրական հոսանքը սկզբնավորողներից մեկի` Հակոբ Հակոբյանի անունով։ Դպրոցը սկզբում դարձավ օրիորդաց վարժարան, ապա 1941 թ. ժամանակավորապես հրաժեշտ տվեց իր ուրախ ու աշխույժ, չարաճճի ու կենսուրախ սաներին` իր հարկի տակ ընդունելով Մեծ հայրենականի վիրավոր զինվորներին։ Քանիցս դպրոցն ընդունել է մե՛կ Շեվչենկոյի անվան դպրոցի սաներին, մե՛կ` Հ. 58-ի, որոնք տեղավորվել էին դպրոցի երրորդ հարկում։ Հ. 58 դպրոցը հիմնադրվել է 1953-ից, սակայն այս դպրոցն աշխատել է 1977-1978 ուստարվանից ։  1991 թ. հոկտեմբերի  1-ին Հ. 58 դպրոցը անվանակոչում են Մուշեղ Իշխանի անվան ճեմարանի։ 1992թ. հ. 58 ռուսական և Հակոբ Հակոբյանի անվան հ. 5 միջնակարգ դպրոցները միավորվել են մեկ անվան տակ՝ կոչվելով Մուշեղ Իշխանի անվան հ. 5 կրթահամալիր, ապա 2013թ. վերանվանվել Մ. Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց:Դպրոցն աշխատում է միահերթ, հնգօրյա աշխատանքային ռեժիմով:

2015-2016 ուստարվանից դպրոցում իրականացվում է ներառական կրթություն:Ուսուցանվում է երեք օտար լեզու՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: Գործում են շախմատի, կերպարվեստի, բասկետբոլի, պարի, ձեռքի աշխատանքի խմբակներ: Տարրական դասարանների աշակերտների համար կազմակերպվում են երկարօրյա պարապմունքներ: Իրականացվում են անգլերենի, ռուսերեի լրացուցիչ կրթական ծրագեր:

Դպրոցն ունի բավարար կահավորված մեկ մարզադահլիճ՝ վերանորոգված հանդերձարաններով, միջոցառումների դահլիճ, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, ՆԶՊ-ի և պատմա-աշխարհագրական դասասենյակներ: Համակարգչային դասասենյակը՝ ապահովված է համակարգիչներով և համացանցային կապով:

Գրադարանը մշտապես համալրվում է գեղարվեստական գրականությամբ: Գրադարանային ֆոնդը մոտ 4000 է (առանց դասագրքերի):