Մուշեղ Իշխան

Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի

Կենսագրություն

Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների  բաժա -նումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը) ։ 1915-ին ընտանիքով աքսոր-վել է Դեյրէզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 — 1940 թթ. հետե-վել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 — 1951-ին խմբա-գրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ) ։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարա-նում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք՝ հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը.

 

«Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս։ Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928թվականին։ Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան՝ աշակերտելով Հակոբ Օշականին։ Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետև իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը և իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ։ Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»:

 

 

Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938-1940-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում։ Պատերազմիպատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարա-նում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։

Գրական ժառանգությունը

Մուշեղ Իշխանի ստեղծագործությունների հիմքում տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ: Հեղինակ է քնարախոհական բանաստեղծությունների («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կեանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968, ժողովածուներ): Նրա թատերգությունները («Մեռնիլը որքան դժուար է», 1971, «Սառնարանէն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980) կառուցման սկզբունքով և մտածողությամբ ո-րակական նոր երևույթ են հայ գրականության մեջ: Դրանցում արծարծվում են ազգային, պատմական, հոգեբանա-կան, սոցիալ և բարոյաբանական հարցեր: Երևանում բեմադրվել են Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» (1989), «Մեռնիլը որքան դժվար է» (1992) պիեսները: Արձակ գործերից են «Հացի եւ լոյսի համար» (1951), «Հացի եւ սիրոյ համար» (1956), «Մնաս բարով, մանկութիւն» (1974) վեպերը, «Սպասում» (1977) վիպակը: Գրել է «Արդի հայ գրա-կանութին» (հ. 1–3, 1973–75) ուսումնասիրությունը: