Տնօրեն

Էլլադա   Հովհաննիսյան 

Էլլադա Աշոտի  Հովհաննիսյանը ծնվել է  ` 17.03.1974թ. ք.Երևանում: ՀՀ քաղաքացի է: Ամուսնացած է, ունի 2 երեխա: 1990թ.-ին  ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, 1994թ.-ին    ավարտել     է  ստանալով    մանկավարժ-մարզիչ  որակավորում: 1999-2003թթ-ին ուսանել է Քրքորյանի անվան բաց համալսանի <Հաշվիչ տեխնիկական և ավտոմատացման համակարգչային ծրագարավորում>  բաժնում: 1998թ.-ից դասախոսել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում  մինչև 2005 թ.-ը: 2005թ.ից աշխատանքի է անցել Երևանի հ. 160հիմն. դպրոցում որպես ինֆորմատիկայի և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի: 2016թ. ապրիլից նշանակվել է  Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, սակայն նույն թվականի մայիսի 3-ից նորից աշխատանքի է անցել  հ. 160 հիմն. դպրոցում մինչև 2017թ.-ի հուլիսի  27-ը , որից հետո նշանակվել է Մ.Իշխանի անվան հ.5 հիմն.դպրոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2017թ. հոկտեմբերի  6-ին ընտրվել է նույն դպրոցի տնօրեն:

Է.Հովհաննիսյանը մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների: 2007թ. որպես վերապատրաստող մասնակցել է   <Կրթության որակ և համապատասխանություն> ծրագրի շրջանակներում ուսուցիչների համակարգչային գրագիտության վերապատրաստաման դասընթացներին / ԾԻԳ <Կրթական ծրագրերի կենտրոն>-ում:

2007-2008թթ.-ին մասնակցել է <Գնահատման թեստավորման կենտրոնի> կողմից անցկացվող վերապատրաստումներին՝ հ.6 , հ.20 դպրոցներում: Մասնակցել է նաև <Microsoft>,

< Teacher Arm>, <Համաշխարհային բանկ կրթության  որակ և համապատասխանություն> ծրագրի շրջանականերում  անցկացվող վերապատրաստումներին: 2009թ. մասնակցել է

<< E_VOLUTION>>  կրթական ծրագրի կենտրոնի,  2010թ.-ին՝ «Facehouse» նորագույն կրթության միջազգային կենտրոն, իսկ 2011թ.-ին՝ հ.35 դպրոցում < Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>   / ԿՏԱԿ/  կողմից  կազմակերպված վերապատրասումներին:  2014-2016թթ.-ից իրականացրել է <<Դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգ >> նախագիծը:

 2016թ.- ին  մասնակցել է  <<Համացանցի օգտագործումը դպրոցում >> վերապատրաստմանը և անց է կացրել ՏՀՏ-ից դասընթացներ մի շարք դպրոցներում: 2007-2015 թթ.-ին մասնակցել է UNICEF-ի  կողմից կազմակերպված <<Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  անձանց կրթության մասին>>  վերապատրաստմանը: 2017թ.-ին եղել է միասնական քննությունների  օպերատոր, Dasaran.am-ի  համակարգող: 2017թ.-ին մասնակցել է <<Դպրոց կենտրոնների միության>> ԻԱՄ-ի տնօրենների ամենամյա համաժողովին, 2018թ.<<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության  <<Ապրել միասին, սովորել միասին>> ծրագրին՝ ուղղված ներառական որակյալ կրթության միջոցով երեխայի կրթության  իրավունքի ապահովումը:

Է.Հովհաննիսայնը նաև մի շարք գրքերի  համահեղինակ է և համակարգչային ձևավորող՝ <Հանդբոլ> դասագիրք, <Շարժական խաղերը դպրոցում> ուսումնական ձեռնարկ, <MS Office>  (Հայալեզու ինքնուսույց) ուսումնական ձեռնարկ:  Տիրապետում է համակարգչային հետևյալ ծրագրերին՝ MS Office, Internet, Macromedia Dreamweaver (HTML), QuarkXPress, Corel Draw, Photoshop.Adobe Primere,Macromedia Flash: Տիրապետում է նաև հայերենին, ռուսերենին, անգլերենին: Հոբբին՝ սպորտ, երաժշտություն: