Վերջին զանգ

Մայիսի 25-ին Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցում հնչեց վերջին զանգը:                                                                                 …

«Հրաժեշտ Այբբենարանին»

Բեմում առաջին դասարանցիներն Էին, ովքեր «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսի գլխավոր հերոսներն էին: Աշակերտները հանդիսատեսին հիացրեցին իրենց վարժ, անկաշկանդ արտասանությամբ, երգ ու պարով, դերասանական խաղով:

«Երգող այբուբեն»

Մեր 2-րդ դասարանցիները՝ ներկայացան կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի «Երգող այբուբենը» մյուզիքլով: Հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված:  

«Սովորելով միասին, սովորում ենք ապրել միասին»

Ներառական կրթության իրավունքների իրազեկմանը միտված «Սովորելով միասին, սովորում ենք ապրել միասին » միջոցառումը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Բազմամասնագիտական թիմի հրաշալի և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքը: