«Հրաժեշտ Այբբենարանին»

Բեմում առաջին դասարանցիներն Էին, ովքեր «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսի գլխավոր հերոսներն էին: Աշակերտները հանդիսատեսին հիացրեցին իրենց վարժ, անկաշկանդ արտասանությամբ, երգ ու պարով, դերասանական խաղով:

«Երգող այբուբեն»

Մեր 2-րդ դասարանցիները՝ ներկայացան կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի «Երգող այբուբենը» մյուզիքլով: Հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված: