Բարեկենդան

Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում մարտի 3-ին նշվում է Բուն Բարեկենդանը։ Դպրոցի սաները ուսուցչական կազմի հետ տոնը նշեցին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Տերունական աղոթքով և օրհնանքով ներկաներին ողջունեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը։