Նոր ուստարին սկսելու ենք առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ։

Նոր ուստարին սկսելու ենք առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ։ Մեր դպրոցն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առաջ՝ գրեթե ավարտին հասցնելով այս տարվա համար նախատեսված վերանորոգման աշխատանքները։ Ձեզ սպասում ենք սիրով ու հոգատարությամբ , սիրելի՛ աշակերտներ։

Բարեկենդան

Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում մարտի 3-ին նշվում է Բուն Բարեկենդանը։ Դպրոցի սաները ուսուցչական կազմի հետ տոնը նշեցին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Տերունական աղոթքով և օրհնանքով ներկաներին ողջունեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը։

Տյառնընդառաջ

  Այսօր մեր դպրոցում տոնական տրամադրություն էր, աշակերտները սիրով էին պատրաստվել Տյառնընդառաջի տոնին:Դպրոցի բակում վառվեց ավանդական խարույկը: Միջոցառման մաս էին կազմում նաև երգը, պարը և հյուրասիրությունը…    

Միջոցառում նվիրված Էրեբունի-Երևան 2800 ամյակին։

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցում։ Երևանյան գունագեղ միջավայրի հերոսները դպրոցի շնորհալի սաներն էին՝ իրենց երաժշտական կատարումներով, ասմունքով, բեմականացված համարներով, իսկ վերջում մեր շնորհալի սաները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։

Բաց դաս միջոցառումը՝ նվիրված 《Ա》տառին։

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ 1-ին դասարանի բաց դաս միջոցառումը՝ նվիրված Ա տառին: Դասի թեման՝ Ա հնչյուն-տառի ուսուցումն էր: Գունագեղ և գեղեցիկ բաց-դաս էր, որի ժամանակ աշակերտները ցույց տվեցին իրենց իմացությունը:      

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1-ը՝ Գիտության և դպրության օրը, մեծ շուքով նշվեց մեր դպրոցում։ Դպրոցն իր դռները բացեց առաջին դասարանցիների համար՝ նրանց օրը դարձնելով տոն։ Դպրոցը հյուրընկալել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին,ով օրհնեց դպրոցը, աշակերտներին։ Աշակերտներն էլ իրենց հերթին պարային և երաժշտական համարներով համեմեցին օրը։ Այսպես…

Մանկավարժական խորհրդի հերթական նիստը:

Երևանի Մ.Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցում մայիսի 30-ին տեղի ունեցավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը: Նիստում ամփոփվեցին I-IX դասարանների II կիսամյակի և տարեկան արդյունքները և քննարկվեց IV դասարանի աշակերտներին գիտելիքի ստուգման և IX դասարանի աշակերտներին ավարտական քննություններին թույլատրելու հարցը: Տնօրեն է.Հովհաննիսյանը մանրամասը մեկնաբանեց ԿԳՆ 15.05.2018թ. N 468-Ա/2 հրամանով հաստատված քննակարգը:…

Վերջին զանգ

Մայիսի 25-ին Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցում հնչեց վերջին զանգը:                                                                                 …

«Հրաժեշտ Այբբենարանին»

Բեմում առաջին դասարանցիներն Էին, ովքեր «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսի գլխավոր հերոսներն էին: Աշակերտները հանդիսատեսին հիացրեցին իրենց վարժ, անկաշկանդ արտասանությամբ, երգ ու պարով, դերասանական խաղով: