Մուշեղ Իշխանի անվան N5 հիմնական դպրոց

Բարի Գալուստ

Մեր մասին ԿԱՊ

«Երգող այբուբեն»

Մեր 2-րդ դասարանցիները՝ ներկայացան կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի «Երգող այբուբենը» մյուզիքլով: Հերթական անգամ համոզվեցինք, որ մեր բալիկների կրթության հիմնաքարը ամուր է դրված, իսկ տառաճանաչության կարևոր առաքելությունը՝ կատարված:  

«Սովորելով միասին, սովորում ենք ապրել միասին»

Ներառական կրթության իրավունքների իրազեկմանը միտված «Սովորելով միասին, սովորում ենք ապրել միասին » միջոցառումը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Բազմամասնագիտական թիմի հրաշալի և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքը: 

Գիրք նվիրելու միջազգային օր:

Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով: Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այս օրը մարդիկ միմյանց գիրք են նվիրում, այդ առիթով մեր դպրոցի աշակերտներն այցելեցին Երևանի քաղաքապետարան , շրջեցին քաղաքի փողոցներով, ուղերձ-հարցադրումներ արեցին գրքասեր հասարակությանը:  

Տրնդեզ տոնը

Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոցում աշակերտների, ուսուցիչների մասնակցությամբ նշվեց Տրնդեզ (Տեառնընդառաջ) հին հայկական ծիսական տոնը: